«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Սևիլիայից» կրած պարտությունը (1:1, 1:4՝ 11-մետրանոցներ):
«Ցանկանում եմ՝ որքան հնարավոր է առաջ գնալ Եվրոպայի Լիգայում։ Սա նոր ֆորմատ է, անհայտ, բայց պետք է փորձել։
Եվրոպական մրցաշարերում 200 հանդիպում եմ անցկացրել, բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու։
Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել ՈՒԵՖԱ-ի հետ։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի հետ, ես նրանց պատմության մի մասն եմ, և նրանք դա գիտեն:
«Սևիլիայի» դեմ Եվրոպա Լիգայի եզրափակչում VAR-ն ու մրցավարը որոշեցին, որ մենք չպետք է հաղթենք խաղում, երբ մեկ միլիոն մարդու համար 11-մետրանոց էր։ Այս տարի շատ տարօրինակ 11-մետրանոց նշանակվեց «Լիլի» դեմ խաղում։
Նույնիսկ երբ մեռնեմ, երբեք չեմ մոռանա «Ռոմայի» վերջը։ Հուսով եմ, որ «Ֆեներբախչեում» ամեն ինչ ավելի լավ կընթանա»,- ասել է Մոուրինյոն HT Spor-ին տված հարցազրույցում: