«Թոթենհեմի» ֆուտբոլիստ Ջեյմս Մեդիսոնը նշել է, թե ում է համարում Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն կիսապաշտպանը։
27-ամյա կիսապաշտպանն առանձնացրել է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդին. «Իմ կարծիքով, նա, հավանաբար, Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպանն է։ Նա կատարյալ կիսապաշտպան էր, կարող էր ամեն ինչ անել»,- Մեդիսոնի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։
Սթիվեն Ջերարդը Անգլիայում իր միակ ակումբի՝ «Լիվերպուլի» կազմում անցկացրել է ավելի քան 700 հանդիպում: 2015 թվականին նա տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի», իսկ մեկուկես տարի անց ավարտեց կարիերան։