Հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել Դանի Կարվախալը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է պայմանագրի մասին, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

«Եթե բոլոր կողմերը համաձայնեն, ապա ես կցանկանայի երկարաձգել պայմանագիրս և կարիերաս շարունակել «Ռեալում»: Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ և ինչ եմ ուզում հիմա:

«Ռեալից» հետո ես չէի ցանկանա խաղալ Եվրոպայի որևէ այլ ակումբում՝ ելնելով ակումբի նկատմամբ հարգանքից»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։