Նեյմարը չի կարողանա խաղալ մինչև տարեվերջ։
«Ալ -Հիլալը» բրազիլացի հարձակվողին չի ընդգրկել Սաուդյան Արաբիայի առաջնության հայտացուցակում։ Այս մասին Marca-ին հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Լիգայի հաջորդ գրանցման շրջանը կսկսվի 2025 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել 2023 թվականի հոկտեմբերին։ Օրեր առաջ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆուտբոլիստը դեռ լիովին չի ապաքինվել։ Առաջիկա ամիսներին նա կշարունակի անհատական աշխատանքը։