Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ջունիոր սպորտ մարզադաշտում մրցեց «Գանձասարի» դեմ։
Վարդան Մինասյանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Հյուրերի կազմում աչքի ընկան Ալեքսիս Ռոդրիգեսը (16՛), Արմեն Համբարձումյանն (33՛) ու Էրիկ Օկանսին (64՛)։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» ունի 9 միավոր ու 4-րդն է, «Գանձասարը» դեռևս միավոր չի վաստակել։