Էրիկ տեն Հագը խոսել է Կազեմիրոյի վատ խաղի մասին մրցաշրջանի սկզբում։
«Ինձ անպայման նա պետք է: Ես, իհարկե, նրա հետ քննարկել եմ ներկա իրավիճակը, բայց ցանկացած մարդ կարող է վատ օր ունենալ աշխատավայրում։
Նա փորձառու է, և ես կարծում եմ, որ սա առաջին անգամը չէ, որ նա վատ հանդիպում է անցկացնում, և այժմ նա նույնպես պետք է գլուխ հանի դրանից: Բայց սա կյանքի սովորական մասն է։ Բոլորն էլ ունեն վերելքներ և վայրէջքներ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը :