Դա պայմանավորված է անգլիական ֆուտբոլում անկախ ֆուտբոլի կարգավորիողի հնարավոր ի հայտ գալով: ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը նամակ է գրել Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի հարցերով պետքարտուղար Լիզա Նանդիին, որում ասվում է, որ «պետական որևէ միջամտություն չպետք է լինի ֆուտբոլի զարգացմանը»:
Թեոդորիդիսը նախազգուշացրել է կարգավորող մարմնին Անգլիայի լավագույն հինգ լիգաների ակումբներին վերահսկելու լայն լիազորություններ տալու պլանների դեմ: Նա ընդգծել է, որ ֆուտբոլի անկախությունը «հիմնարար պահանջ» է։
Ըստ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի՝ ֆուտբոլային գործերին կառավարության միջամտության օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիայի «առևտրի և արտաքին քաղաքականության շահերից ելնելով» կայացված որոշումները։ Այսպիսով, կարգավորող մարմինը կարող է արգելել ակումբներին ներդրումներ ներգրավել որոշակի երկրներից կամ այնտեղ ընկերական հանդիպումներ անցկացնել։
Նա նաև քննադատեց այն գաղափարը, որ կարգավորողը կարող է ազդել ակումբների վրա հեռուստատեսությունից և այլ լրատվամիջոցներից ստացվող եկամուտների բաշխման հարցում:
«Մենք ունենք հատուկ կանոններ, որոնք պաշտպանում են ֆուտբոլը պետության միջամտությունից՝ երաշխավորելու սպորտի ինքնավարությունը և մարզական մրցումների ամբողջականությունը։ Սրա համար վերջնական պատժամիջոցը կարող է լինել ֆեդերացիայի հեռացումը ՈՒԵՖԱ-ից և թիմերի դուրս մնալը մրցումներից»,- ասել է Թեոդորիդիսը:
Նամակն ուղարկվել է սեպտեմբերի 2-ին, Նենդին դեռ չի պատասխանել դրան։ ՈՒԵՖԱ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը։