Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի հարավային դերբիում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոստովին»։
Խաղն անցավ երկու թիմերի համար շատ գոլային պահերով։ Հանդիպման հերոսը «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն էր՝ նա դուբլի հեղինակ դարձավ՝ աչքի ընկնելով 16-րդ և 77-րդ րոպեներին։
Արդյունքում՝ 2:0՝ ցլերը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարան ՌՊԼ-ում։