Դեկու. «Անսու Ֆաթին կարող է վերադառնալ իր նախկին մակարդակին»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ հարձակվող Անսու Ֆաթին դեռ ունակ է շատ բանի հասնել:

Իսպանացին իր կարիերան փայլուն սկսեց՝ դեռ շատ երիտասարդ ժամանակ, սակայն մշտական ​​վնասվածքների պատճառով դադարեց իր վառ խաղով ուրախացնել ակումբի երկրպագուներին։ Ֆաթին այժմ 21 տարեկան է: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆուտբոլիստը կրկին վնասվածք էր ստացել, սակայն այժմ մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

«Անսուն մեր ֆուտբոլիստներից մեկն է: Մենք ուրախ ենք, որ նա վերադարձել է: Նա շատ է տուժել վնասվածքների պատճառով, սակայն նա ընդամենը 21 տարեկան է, իսկ առջևում ունի իր ողջ կարիերան։ Նա դեռ լավ շանսեր ունի լինելու այն Անսու Ֆաթին, ով փայլեց «Բարսայում»: Այդ իսկ պատճառով մենք ուրախ ենք, որ նա այստեղ է»,- ասել է Դեկուն Diario AS-ին տված հարցազրույցում: