Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում առաջին անգամ գոլ չխփեց

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, «Ալ-Նասրը» փրկվեց մրցաշրջանում իր առաջին պարտությունից՝ Սաուդյան Արաբիայի առաջնության 3-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղալով «Ալ-Ահլիի» հետ (1:1):

Երկրորդ խաղակեսին ավելացված 9-րդ րոպեին ինքնագոլի շնորհիվ հաջողվեց խուսափել պարտությունից։

Այսպիսով, «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում առաջին անգամ գոլ չխփեց: Նախորդ երկու տուրերում 39-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել է մեկական գոլի հեղինակ։ Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել նաև Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ և եզրափակչում։