Գերմանիայի Բունդեսլիգայի 3-րդ տուրի խաղում «Բավարիան» արտասահմանյան խաղադաշտում հաղթեց «Հոլշտեյնին»։
Մյունխենցիները հաղթանակ ապահովեցին խաղի մեկնարկային 13 րոպեներին՝ խփելով երեք գնդակ։ Գոլերի հեղինակ դարձան Ջամալ Մուսիալան (1), Հարի Քեյնը (7) և Նիկոլայ Ռեմբերգը (ինքնագոլ, 13):
Առաջին խաղակեսի վերջնամասում Քեյնը խփեց երկրորդ գնդակը։ Երկրորդ կեսում «Բավարիան» հաղթեց 2։1 հաշվով՝ Մայքլ Օլիսը (71) և նույն Քեյնը (90) գոլ խփեցին, իսկ Արմին Գիգովիչը (82) գոլ խփեց «Հոլշտեյնի» կազմում։
Վերջնական հաշիվը՝ 6:1՝ հօգուտ տանտերերի։