BUNDESLIGA. «Բայեր Լևերկուզենը» գոլառատ խաղում հաղթեց «Հոֆենհայմին» 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 3-րդ տուրի խաղում «Բայերը» արտագնա խաղում հաղթեց «Հոֆենհայմին»։

Խաղի գլխավոր հերոսը Լլերկուզենյան թիմի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսն էր, ով դուբլի հեղինակ դարձավ (30՛, 75՛)։ 11-մետրանոցից գոլի հեղինակ են դարձել նաև Մարտին Տերժեն (17՛) և Ֆլորիան Վիրցը (71՛):

Տանտերերի միակ գոլը խփեց Մերգիմ Բերիշան (37՛):

Արդյունքում՝ 4:1՝ Խաբի Ալոնսոյի թիմի ջախջախիչ հաղթանակը։