Ֆրենկի դե Յոնգը հաջորդ շաբաթ կվերադառնա «Բարսելոնայի» շարք։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հոլանդացի կիսապաշտպանը վերջին օրերին անհատական մարզումներ է անցկացրել՝ ցուցադրելով լավ դինամիկա։ Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում։
Սկզբում նա ընդհանուր խմբում կանցկացնի մարզման միայն մի մասը, իսկ հետո կանցնի խաղընկերների հետ լիարժեք մարզումների։
Հիշեցնենք, որ Դե Յոնգը կոճի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 21-ից։