«Բարսելոնան» հասկացել է, թե ինչպես լուծել Պեդրիի վնասվածքի խնդիրը

Կիսապաշտպան Պեդրին հաճախ է վնասվածք ստանում։

Կատալոնական ակումբը մտածում է, թե ինչպես վերջ դնել երիտասարդ ֆուտբոլիստի խնդիրներին։

Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բլաուգրանան» դիմել է գիտությանը. ակումբը խնդրել է Պեդրիի մկանների գենետիկական վերլուծություն կատարել:

Վերլուծությունն իրականացվել է ԱՄՆ-ում։ Արդյունքները ցույց են տվել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է ամեն օր ուժային վարժություններ անել։ Պեդրին հետևել է այս ծրագրին ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո: