Անխել դի Մարիա․ «Լուի վան Գալն ասաց, որ Արգենտինան չի հաղթի Հոլանդիային»

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անխել դի Մարիան կրկին քննադատել է Լուի վան Գալին, ում հետ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում» (2014-ից 2015 թվականներին)։

Նախկինում Դի Մարիան բազմիցս անվանել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին՝ իր կարիերայի ընթացքում վատագույնը։ Դի Մարիան և Վան Գալը կրկին հանդիպեցին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում, որտեղ Արգենտինան հաղթեց Հոլանդիային (2:2, 4:3՝ 11-մետրանոցներով):

«Լուի վան Գալը իմ երբևէ ունեցած վատագույն մարզիչն է։ Ես երբեք չեմ հոգնի սա կրկնելուց։

Մենք նրանց հաղթեցինք 11-մետրանոցներով, չնայած նա ասաց, որ չենք կարող: Նա ամեն ինչ գիտի։

Դե, նա կուլ տվեց իր խոսքերը, քաղաքավարի ասած»,- ասել է Անխելը Netflix-ի վավերագրական ֆիլմում: