Ալֆոնսո Դևիսն ամեն ինչ անում է՝ «Ռեալ» տեղափոխվելու համար

Մադրիդի «Ռեալում» ոգևորված են այն փաստով, որ «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը մերժել է մյունխենյան ակումբի բոլոր առաջարկները՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Կանադացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից իսպանական ակումբը օրինական հիմունքներով կկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել կանադացի ֆուտբոլիստի հետ, ինչի մասին նրանք արդեն նախապես պայմանավորվել են։

«Ռեալի» բանակցային մարտավարությունը փոխվել է․ այժմ «արքայական ակումբը» բանակցություններ է վարում միանգամից ֆուտբոլիստի, այլ ոչ թե նրա ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը մասնակցել է երկու հանդիպման։ Transfermarkt կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 մլն եվրո։