Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Մադրիդում

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, արգենտինացի ֆուտբոլիստը հաջորդ ամառ կլինի մադրիդյան ակումբի թիրախում։

Դիբալայով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիյա» ակումբը, սակայն արգենտինացին նախընտրում է ոչ թե փողի հետևից ընկնել, այլ լինել մի թիմում, որն ունակ է պայքարել գավաթների համար։

Անցյալ ամառ «Ատլետիկոն» դիտարկում էր Դիբալային ձեռք բերելու հնարավորությունը, սակայն գործարքը չկարողացավ կայանալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով:

Նշվում է, որ Պաուլո Դիբալան կարող է փոխարինել Անտուան ​​Գրիզմանին «Ատլետիկոյի» հարձակման գծում։ Ֆրանսիացին հաջորդ ամառ կարող է մեկնել MLS։