«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կկարողանա մասնակցել MLS-ի «Ֆիլադելֆիայի» դեմ հանդիպմանը։
37-ամյա արգենտինացի հարձակվողը չորեքշաբթի չի մարզվել կոկորդի ցավի պատճառով։
«Նա լավ է: Երեկ նա վերադարձել է մարզումներին։ Նրա մասնակցությունը վաղվա խաղին դիտարկվում է, և մարզումից հետո մենք կորոշենք նրա համար ռազմավարությունը, բայց նա հասանելի է»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Ոսկե Գնդակի» ութակի դափնեկիրը հունիսի սկզբից չի խաղացել ամերիկյան թիմում։
«Ինտեր Մայամի» – «Ֆիլադելֆիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ի գիշերը։