Սան Իսիդրոի դատարանը հետաձգել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ անզգուշությամբ սպանության մեջ մեղադրվող ութ բուժաշխատողների դատավարությունը հետաձգվել է հինգշաբթի օրը դատարանի որոշմամբ։
Նշվում է, որ ութ կասկածյալներից երեքը խնդրել են հետաձգել դատավարության մեկնարկը։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ դատաքննությունը կսկսվի մարտի 11-ին։ Սա դատավարության մեկնարկի երկրորդ հետաձգումն է, որի սկզբնական ամսաթիվը եղել է մայիսի 4-ը, սակայն այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում։