Պրեմիեր Լիգան հայտարարել է օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակի հաղթողի անունը:
Մրցանակը բաժին է հասել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ, 31-ամյա գերմանացի մասնագետ Ֆաբիան Հուրցելերին։
Հուրցելերը գլխավորեց «Բրայթոնը» 2024 թվականի ամռանը՝ դառնալով Պրեմիեր Լիգայի պատմության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ «Բրայթոնը» մեկնարկեց «Էվերթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակով (3:0), ապա տանը հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1), ապա արտագնա ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ: