Հայտնի է Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Կատալոնացիները նոր մրցաշրջանը սկսեցին չորս անընդմեջ հաղթանակով, իսկ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն այս հանդիպումներում դարձավ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ռաֆինյան առաջին անգամ է ստացել Իսպանիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը։