«Ռեալը» մտահոգված է Վինիսիուսի անկմամբ

Մադրիդի «Ռեալը» մտահոգված է Վինիսիուսի անկմամբ։ Այս մասին պնդում է AS-ը։
Բրազիլացին նոր մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մտահոգություն է առաջացնում ոչ միայն ֆուտբոլիստի վիճակագրական ցուցանիշները, այլ նաև այն, որ բրազիլացին չի վայելում խաղը և խաղադաշտում չի ցուցադրում իրեն բնորոշ որակները։

Մադրիդի «Ռեալը» ենթադրում է, որ Վինիսիուսի խաղային անկումը կարող է կապված լինել Սաուդյան Արաբիայի առաջարկի հետ, որտեղ նրանք առաջարկել են նրան տարեկան 350 միլիոն եվրո։

Ակումբում կարծիք կա նաև, որ եզրային հարձակվողին կարող է շեղել վերջին սկանդալը՝ ռասիզմի մասին իր հայտարարությամբ և 2030 թվականի Աշխարհի առաջնության Իսպանիայից հնարավոր տեղափոխությամբ։