Մադրիդի «Ռեալը» հայտարարել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Լունինը միացել է Մադրիդի «Ռեալին» 2018 թվականին, երբ 19 տարեկան էր, իսկ հիմնական թիմում հանդես է գալիս 2020 թվականից։
Տարիների ընթացքում Անդրեյը ակումբի հետ նվաճել է 10 տիտղոս՝ 2 Չեմպիոնների Լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի, 2 Լա Լիգա, 1 Իսպանիայի գավաթ և 2 Իսպանիայի սուպերգավաթ։
Ուկրաինացու նախկին պայմանագիրն ավարտվում էր 2025 թվականի ամռանը: