Ռաֆայել վան դեր Վարտ․ «Նա կարող է Ջուդ Բելինգհեմից լավը լինել»

Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հանդես է եկել իր հայրենակցի՝ «Լիվերպուլի» 22-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերչի աջակցությամբ։

«Ինձ արդեն քննադատում էին, երբ մեկ տարի առաջ ասացի, որ Ռայան Գրեյվենբերչը Ջուդ Բելինգհեմից լավը լինելու պոտենցիալ ունի, բայց ես դեռ մնում եմ այդ տեսակետին», – վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Football Oranje-ը։

«Լիվերպուլը» մեկ տարի առաջ 40 միլիոն եվրոյով գնեց Գրավենբերչին Մյունխենի «Բավարիայից»։ Դրանից հետո կենտրոնական կիսապաշտպանը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։