Պիրս Մորգան. «Ես 10 հազար ֆունտ ստեռլինգ եմ գրազ եկել, որ Էրիկ տեն Հագը երբեք չի նվաճի այս տիտղոսները»

Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարների մասին։

«Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեց Պրեմիեր Լիգայի երեք տիտղոս և Չեմպիոնների Լիգան։ Ես 10 հազար ֆունտ ստեռլինգ եմ գրազ եկել, որ Էրիկ տեն Հագը երբեք չի նվաճի այս տիտղոսները «Կարմիր սատանաների» ղեկին»,- գրել է լրագրողն իր սոցիալական ցանցերում։

Տեն Հեգի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։