Պաու Վիկտոր. «Նա ֆուտբոլիստների հետ շատ մտերիմ է»

«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի որակների մասին։

Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը «Բլաուգրանայի» ճամբար է տեղափոխվել ամռանը՝ «Ժիրոնայից»։

«Նա ֆուտբոլիստների հետ շատ մտերիմ է։ Ֆլիկը շատ բան է պահանջում, շատ ինտենսիվություն է ուզում, և ֆուտբոլիստները չեն թուլացնում տեմպերը։ Սա մի բան է, որը կարելի է տեսնել նույնիսկ հանդիպումներում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Esportiu-ը։

Ֆլիկը ամռանը դարձավ «Բարսելոնայի» նոր մարզիչ՝ փոխարինելով Չավիին։