«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել «զինագործների» նորեկ Ռահիմ Ստերլինգի մասին։
«Ես տեսնում եմ, որ նա հաղթանակների է ուզում հասնել։ Ես հասկացա դա 10 վայրկյանի ընթացքում, որ մենք պետք է պայմանագիր ստորագրեինք նրա հետ: Նա հիանալի մարզավիճակում է: Նախ այն պատճառով, որ նրա դեմքին լայն ժպիտ կա»։