Մայքլ Օուեն. «Ռոնալդուն կարող էր 1 մլրդ ֆունտ գնահատվել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ եթե «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր լավագույն մարզավիճակում լիներ, ապա նրա տրանսֆերային արժեքը կարող էր գնահատվել 1 միլիարդ ֆունտ սթերլինգ։

«Եթե նայեք ընթացիկ տրանսֆերային գնումներին, որոնք գերազանցում են 200 միլիոն ֆունտ սթերլինգը, ապա պետք է ասեք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ավելին արժեր, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդում» էր:

Դուք կարող եք հետ նայել և տեսնել, թե նա միայն քանի հաղթանակ կարող է բերել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև տեսնել, թե իր անունով որքան մարզաշապիկ է վաճառվել: Հետ նայելով, կարծում եմ, որ նույնիսկ 500 միլիոն ֆունտ ստերլինգը նրա համար քիչ կլիներ: Կրկին, հաշվի առնելով նրա գոլերը, գավաթները, մարզաշապիկները, կարծում եմ, որ մենք կարող ենք կրկնապատկել այս գումարը»,- Օուենի խոսքերն է մեջբերում The Sun-ը: