Լամին Յամալը պատմել է EURO-ի ժամանակ քննություններին պատրաստվելու մասին

Իսպանիայի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը ստիպված է եղել սովորել Եվրոպայի առաջնության ժամանակ, որպեսզի ամռանը հանձնի իր դպրոցական քննությունները։

«Ես էյֆորիայի մեջ էի, բայց տխուր էի, քանի որ երեկոյան բոլորը շարունակում էին PlayStation խաղալ, և ես ստիպված էի շուտ հեռանալ:

Ի վերջո, հասկացա, որ դա կարևոր է։ Ես ամեն ինչ հասկացա, զանգեցի մորս ու անջատեցի բջջայինս։

Ես հանձնեցի քննությունը»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Յամալը դարձավ EURO-ի պատմության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Նա դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշարում հաղթել է Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում հաղթելով Անգլիային (2:1):