Լամին Յամալ. «Լիոնել Մեսսիի մակարդակին հասնելը անհնար է»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունները։

«Ինձ դուր է գալիս, որ ինձ համեմատում են ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ, բայց ես ուզում եմ լինել ինքս։

Մեսսիի մակարդակին հասնելը անհնար է»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։