Լամին Յամալ. «Հուսով եմ, որ երբեք չեմ հեռանա «Բարսելոնայից»»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ցանկանում է իր ողջ կարիերան անցկացնել կատալոնական ակումբում։

«Ես չեմ ցանկանում, որ այս 120 միլիոնը վճարեն ինձ համար, քանի որ այդ դեպքում ես ստիպված կլինեմ հեռանալ «Բարսելոնայից»։

Հուսով եմ, որ երբեք չեմ հեռանա «Բարսելոնայից», ցանկանում եմ լեգենդ դառնալ այս ակումբում»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Transfermarkt պորտալը 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։