Կիլիան Մբապպեն երեք բառանոց հաղորդագրություն է ստացել ՊՍԺ-ից

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց Մադրիդի «Ռեալի» շարեքրը։ Այժմ 25-ամյա ֆուտբոլիստը իր նախկին ակումբից՝ ՊՍԺ-ից պահանջում է վճարել իր 55 միլիոն եվրոյի պարտքը։

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի իրավական հանձնաժողովը ՊՍԺ-ին պարտավորեցրել է վճարել Մբապպեի պարտքը, սակայն ակումբը վճռական է տրամադրված և պատրաստ է շարունակել գործը դատարանում։

Փարիզցիները կարծում են, որ չպետք է այդ գումարը վճարեն Կիլիանին ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո: Ինչպես հայտնում է Goal-ը իրավական հանձնաժողովի վճռից հետո ՊՍԺ-ն Մբապպեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել. «Մենք չենք վճարելու»։

Հիշեցնենք, որ Մբապպեն «արքայական» ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։