Հայտնի է, թե իրականում որքան է վճարել «Ռեալը» Ջուդ Բելինգհեմի դիմաց

Մադրիդի «Ռեալը» նվազեցրել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի արժեքը։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալին» արժեցել է 140 մլն եվրո, մինչդեռ մադրիդյան ակումբը նշել է, որ ֆուտբոլիստի դիմաց վճարել են 103 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը իսպանական գրանդի շարքերը համալրել է անցած ամառ։ Անցած մրցաշրջանում Ջուդը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։