Հյոն Մին Սոնի խաղընկերը մեղադրվում է Սոնի վերաբերյալ ռասիստական կատակ անելու մեջ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA)-ն մեղադրանք է առաջադրել «Թոթենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին ռասիստական ​​կատակի համար, որը նա արել է իր ակումբակցի՝ Հյոն Մին Սոնի հասցեին։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ անցած հունիսին հայտնվեց մի տեսանյութ, որում հեռուստահաղորդավարը Բենտանկուրից Սոնի շապիկ էր խնդրում։ Սրան ի պատասխան ուրուգվայցի ֆուտբոլիստը պատասխանել է.

«Սա կարող է լինել Սոնիի զարմիկի շապիկը։ Նրանք բոլորը նույն տեսքն ունեն»:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բենտանկուրին մեղադրել են լրատվամիջոցների հետ խոսելիս ոչ պատշաճ պահվածքի համար, քանի որ նա վիրավորական, խտրական արտահայտություններ է կիրառել:

Կիսապաշտպանը մինչև սեպտեմբերի 19-ը պետք է պատասխանի մեղադրանքներին։