Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր

Fastex-ը ստանձնել է  ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավորի դերը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Fastex-ի միջև համագործակցության  շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Ուրախ ենք, որ կրկին համագործակցելու ենք Fastex-ի հետ: Վստահ ենք, որ միասին կարող ենք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջընթացին»:

Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը նշել է․ «ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունը շարունակական է։ Մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն զարգացմանը՝ ակումբներին ընձեռելով նոր հնարավորություններ»։

Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը՝ մշտապես աջակցելով հայկական ակումբային ֆուտբոլին։