Էրլինգ Հոլանդը՝ ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։

Օգոստոս ամսին 24-ամյա նորվեգացին մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

Հոլանդը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է ստացել նման մրցանակ։

Նախկինում նա ճանաչվել էր ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ 2022 թվականի օգոստոսին և 2023 թվականի ապրիլին։