«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է բաց թողնել «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը 24-ամյա նորվեգացուն թույլ կտա կարճատև արձակուրդ գնալ ընտանեկան խնդիրների պատճառներով՝ Հոլանդի ընտանիքի ընկերոջ՝ Իվար Էգջայի մահվան պատճառով։
«Մանչեսթեր Սիթի» – «Բրենտֆորդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։