Էրիկ տեն Հագ. «Դեռ վաղ է ասել, որ մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գնահատել է մրցաշրջանի մեկնարկը։

Մանկունիացիները Պրեմիեր Լիգայի մեկնարկային երեք տուրերում վաստակեցին 3 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

«Մենք վերակառուցման փուլում ենք, մենք պետք է թիմում ինտեգրենք շատ երիտասարդ ֆուտբոլիստների։ Մինչ որևէ մեկը կսկսի խոսել արդարացումների մասին, ես գիտեմ, որ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, թիմը նույնպես գիտի դա։ Մենք կենտրոնանալու ենք յուրաքանչյուր խաղի վրա և վճռական ենք լինելու հաղթանակի հասնելու համար։

Տեսնենք, թե ուր կհայտնվենք մայիսին։ Դեռ վաղ է ասել, որ մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է, առաջնությունում հնարավորինս բարձր լինելը, ամեն ինչ անելը, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում։

Իհարկե, ոչ ոք գոհ չէ արդյունքներից։ Բայց ֆուտբոլիստները լավ են հասկանում գործընթացը։ Մենք լավ դիրքում ենք, բայց պետք է կատարելագործվենք և քայլ առաջ կատարենք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։