Դեկու. «Ես արդեն աշխատում եմ հաջորդ մրցաշրջանի վրա»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական ակումբում իր աշխատանքի մասին։

«Ես արդեն աշխատում եմ հաջորդ մրցաշրջանի վրա։ Շուտով մենք պետք է կարևոր թարմացումներ անենք»,- Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 4 տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Կատալոնացիները 4 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։