Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է մադրիդյան ակումբին իր նվիրվածության մասին։
«Ես երբեք չէի խաղա Եվրոպայի որևէ այլ ակումբում՝ ելնելով «Ռեալի» նկատմամբ հարգանքից։ Եթե բոլոր կողմերը համաձայնվեն, ես ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս։ Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ և ինչ եմ ուզում հիմա»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կարվախալը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ 32-ամյա իսպանացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։