«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչու խաղային կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալու ցանկություն չունի։
«Ինձ համար մի օր դժվար կլինի մարզիչ դառնալ, քանի որ ես կիրք չունեմ դրա նկատմամբ: Դժվար է հատկապես ֆուտբոլում, երբ չեն ընդունում քո խորհուրդները: Նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն, կարծում են, որ հեռախոսներն իրենց լավ կրթություն կտան։
Ես անհանգստանալու այլ բաներ ունեմ: Ես մտածում եմ իմ կյանքի բիզնեսի մասին: Նոր ոլորտների ուսումնասիրությունը, որոնց մասին ես չգիտեմ, մարտահրավեր կլինի ինձ համար: Կարծում եմ, իմ խաղային կարիերայից հետո ավելի շատ կզբաղվեմ բիզնեսով»,- ասել է Ռոնալդուն Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում: