Ռուս երիտասարդ դարպասապահը տեղափոխվեց երևանյան ակումբ

«Վան» է տեղափոխվել ռուս երիտասարդ դարպասապահ Ամիր Իդրիսովը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:

18-ամյա ֆուտբոլիստը Գելենջիկի «Վիստա» ակումբի սան է:

Իդրիսովը «Վան» է տեղափոխվել «Վիստա» ֆուտբոլային ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: