«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է թիմից իր երկրորդ հեռանալու մասին, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։
«Չեմ ապացուցի՝ ճիշտ էի, թե սխալ, սա արդեն իմ խնդիրը չէ։ Ես ասում եմ միայն այն, ինչ պետք է ասեմ։ Ինձ համար ամեն ինչ ավարտված է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Center Devils-ը։
Հիշեցնենք, որ ակումբը խզել է պայմանագիրը պորտուգալացու հետ Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո։