Ռոնալդ Արաուխոն մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հաջորդ ամառ կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է Sport-ը, եթե ուրուգվայցին չերկարաձգի պայմանագիրը մինչև հունիս, ապա «Բարսելոնայի» ղեկավարությունը կմտածի նրան վաճառելու մասին։

Հիշեցնենք, որ Արաուխոն դեռ չի պատասխանել «Բարսելոնայի» նոր պայմանագրի առաջարկին, որը արվել էր մի քանի ամիս առաջ։ Ուրուգվայցի պաշտպանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»։

Արաուխոն դեռ կասկածում է, որ «Բարսելոնայի» հետ կկարողանա պայքարել ամենահեղինակավոր տիտղոսների համար։ Ֆուտբոլիստը չի շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։