Օրիոլ Ռոմեուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն իր թիմին չի օգնի «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղում։ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական մի ակումբից մյուսն է տեղափոխվել անցյալ ամսվա սկզբին՝ նրա վարձավճարը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ֆուտբոլիստի պայմանագրում ներառել է կետ, որը թույլ չի տալիս նրան մասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպումներին։

Հիշեցնենք, որ «Ժիրոնա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին։