«Արսենալը» հայտարարել է գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։
Իսպանացի մասնագետի նախորդ համաձայնագրի ժամկետն ավարտվել էր 2025 թվականին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 42-ամյա Արտետան երկարաձգել է պայմանագիրը «զինագործների» հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Արտետան գլխավորում է «Արսենալը» 2019 թվականից, նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հաղթել է Անգլիայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։
2023 թվականին «Արսենալը» 2016/17 մրցաշրջանից հետո առաջին անգամ վերադարձավ Չեմպիոնների Լիգա։