Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն դարձավ ԱՄՆ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ։
Ըստ ESPN-ի՝ նա տարեկան կստանա 6 միլիոն դոլար։ Ազգային հավաքականի ոչ մի մարզիչ դեռ նման աշխատավարձ չի ստացել։
Պոչետինոյի գլխավորությամբ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ կնախապատրաստվի ԱԱ-2026-ին։
Պոչետինոյի վերջին ակումբը «Չելսին» էր, որը նա թողեց 2023/24 մրցաշրջանի վերջում։ Նա մարզել է նաև «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը», «Թոթենհեմը» և ՊՍԺ-ն։