«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» մտադիր են Էրլինգ Հոլանդին փոխարինող ձեռք բերել։

Նշվում է, որ ամռանը ակումբը չկարողացավ արժանի փոխարինող գտնել նորվեգացուն, սակայն ձմռանը «Մանչեսթեր Սիթին» կդիտարկի տրանսֆերի տարբերակը։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 102 հանդիպման, որոնցում դարձել է 97 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։