Մյունխենի «Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից:
Մյունխենցիները դեռ ամռանը պատրաստ էին բաժանվել ֆրանսիացուց, սակայն նա մերժեց Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկը։ Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով՝ «Բավարիան» դեռ դիտարկում է Կոմանին փոխարինելու թեկնածու։
Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ հունվարին 28-ամյա ֆուտբոլիստը առաջարկներ կստանա Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներից։ Ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է տեղափոխվել միայն եվրոպական թոփ ակումբ։
Քինգսլի Կոմանի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 50 մլն եվրո։