Յոզուա Կիմիխը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» աշխատում է ուժեղացնել իր կազմը՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Բարսելոնան» կարող է ձեռք բերել 29-ամյա Յոզուա Կիմիխին, ով կարող է խաղալ ինչպես աջ եզրում՝ պաշտպանությունում, այնպես էլ դաշտի կենտրոնում։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» պատրաստ կլինի Կիմիխի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բանակցել, եթե «Բարսելոնան» իջեցնի Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի պահանջները։

Կիմիխի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, իսկ Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։